Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Սարգսյանը հանձնարարել է պատրաստել մարզերում հայ ճարտարապետների հեղինակած արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք

Մայիս 11,2015 19:22

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է ընթացիկ տարում նախարարության մարզային այցելություններին, տեղեկացնելով, որ մայիսի վերջին կկազմակերպվի այց ՀՀ Վայոց Ձորի մարզ: Հունիս ամսին կայանալիք մարզային այցերի համատեքստում նախարարը, հատկապես կարևորել է հունիսի առաջին կեսին ՀՀ Շիրակի մարզ, Գյումրի քաղաք կատարելիք այցը՝ աղետի գոտու բնակապահովման խնդիր ունեցողների բնակարանների սեփականաշնորհման գործընթացի կազմակերպման նպատակով: Նախարարության պատասխանատուները հունիս ամսվա ընթացքում կայցելեն նաև ՀՀ Լոռու մարզ՝ Վանաձորում կառուցվելիք բուժկենտրոնի շինարարություն, ինչպես նաև՝ ՀՀ Արագածոտնի մարզ:

Ընթացք տալով քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ընթացքում մասնագետների բարձրացրած՝ հայ ճարտարապետների աշխատանքների հանրահռչակման և ճանաչելիության խնդրին, նախարար Ն. Սարգսյանը հանձնարարել է նախարարության ենթակայության տակ գործող Ճարտարապետության ազգային և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտների տնօրեններին՝ պատրաստել հանրապետության մարզերում հայ ճարտարապետների հեղինակած արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք, որը կներառի շենքերի հեղինակների անունները և կառուցման տարեթվերը՝ այդ շենքերի վրա նրանց անունները փորագրելու համար:

Հանրապետության մարզերում տեղադրվող քանդակների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությանն ուղղված դժգոհություն-ահազանգերը կանխելու նպատակով և անսալով մի խումբ քանդակագործների առաջարկներին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում առաջիկայում կստեղծվի նախարարին կից գեղարվեստի հանձնաժողով, որը նախապես կքննարկի մարզերում տեղադրվող քանդակները:

Անդրադառնալով եզրափակիչ փուլում գտնվող Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ ճարտարապետների միավորման հետ համատեղ մշակվող օրենքին, նախարարը գնահատանքի խոսք է հայտնել քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին՝ վերջինիս կողմից օրենքի մշակման ուղղությամբ կատարած աշխատանքների համար:

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031