«Շուշին ազատագրվեց, որովհետեւ այնտեղ հերոսներ շատ կային»,- մայիսի 11-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հետախուզական վաշտի հրամանատար Ժորա Ֆարյանը:
Նա նկատեց, որ Շուշիի ազատագրման օպերացիան եւ նրա քաղաքական նշանակությունը, ըստ քաղաքական իրավիճակի փոփոխման, Հայաստանում փոխվում է. «Փոխվում են նույնիսկ կատարողները, հրաման տվողները, բոլորը փոխվում են՝ ելնելով քաղաքական իրավիճակից: Ինչքան նախագահ ունեցել ենք, այնքան հերոս ենք ունեցել: Ժիրայր Սեֆիլյանը իմ վաշտի հրամանատարն է եղել, նա, ով կազմակերպել է: Նույնիսկ պաշտպանության նախարարն է ասել՝ մեր գումարտակը հետագայում չի եղել մի առաջադրանք, որ չկատարի, նման բան չի եղել, իսկ ի սկզբանե վաշտում այդ ամենը կազմակերպել եւ ստեղծել է Ժիրայր Սեֆիլյանը: Ժիրայր Սեֆիլյանի ներկայությունը մեզ համար մեծ նշանակություն ուներ»:
Ժորա Ֆարյանը, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեությանը, ասաց, որ նորմալ է գնահատում. «Եթե զինվորը իր երկրին, իր ժողովրդին ազատագրել է թուրքից, պարտավոր է այդ ազգին, այդ երկրին տեր կանգնել, թե այդ թշնամին ինչպես կկոչվի, ինչ ազգանուն կկրի, կարեւոր չէ: Ազգը վատ է ապրում, ժողովուրդը վատ է ապրում, կործանված է, ծնկի է իջեցված, պետք է տեր կանգնել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մինչ ամբողջ աշխարհը սարսափահար սպասում է աշխարհի կործանմանը՝ մեր երկիրը վաղուց արդեն կործանվում է:
Հայաստանը կործանվում է, և մենք իրավունք չունենք լռելու…
Այո երկիրը կործանվում է: իսկ ավելի շուտ նրան կործանման են տանում: Եվ ցավալին ու սարսափելին այն է, որ կործանման տանում են հենց ներսից, հենց հայերը: Այո, ցավոք մեր ազգի մեջ շատ են ճղճիմ արարածներ, որոնք պատրաստ են մի քանի կոպեկի համար վաճառել կամ քարուքանդ անել սեփական Հայրենիքը: Շատ են այն արարածները, որոնք ունակ են մեկ օր կուշտ լափելու համար ցեխ շպրտել սեփական ազգի, հայրենիքի, պատմության վրա:Տպավորությունը այնպիսին է, կարծես դրսից ինչ որ ուժեր ամեն կերպ ուզում են քայքայել, պառակտել, վերացնել Հայաստանը, հայ ազգին:
Հա՛յ ազգ, կործանվում ենք, դեմոկլյան սուրը կախված է գլխներիս: Հարկավոր է շուտ սթափվել…
Ժողովրդին պետք է սիրե՛լ, հարգե՛լ, բայց ոչ երբեք ենթարկվել: Հակառակ դեպքում դու կնմանվես ղեկը կորցրած նավի… Պետք է կարողանալ տեղ հասցնել գաղափարը եւ ոչ միայն հիանալ կոչերի հնչողությամբ:
Բոլորս դեպի փողոց,Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիական բանակով, փրկենք մեր երկիրը: