«Վեր՝ Աստված, վար՝ մենք: ՕԵԿ-ը երբեք չի բաժանել, չի բաժանելու, երբեք իրեն թույլ չի տա: Ուղղակի ՕԵԿ-ացավությամբ բոլորը տառապել են»,- «Առավոտի» հետ զրույցում ընտրակաշառք բաժանելու մասին ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անտեսելով մեր հիշեցումը՝ նախընտրական շրջանում ՕԵԿ-ի կողմից մուրաբաներ եւ օծանելիք բաժանելու մասին: «Գործը հասել է նրան, որ զավեշտի է վերածվել, ասում են՝ ինչի՞ ես ակտիվ: Բայց որ ակտիվ եմ՝ տեսնում է, որ ժողովուրդն ասում է՝ մարդիկ վազում են, աշխատում են: Միշտ էլ ակտիվ ենք եղել: Քառապատկվել է՝ տասնապատկելու ենք»,- մյուս քաղաքական ուժերի «բոստանը քար նետեց» մեր զրուցակիցը՝ դրական արձագանքելով մեր դիտարկմանը՝ «որ տրաքե՞ն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.05.2015 թ