Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւույթը տգեղ է». Լեռնիկ Ալեքսանյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու գործի մասին

Մայիս 11,2015 16:55

ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը մայիսի 11-ին «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպը, ասաց, որ չի կարող գնահատականներ տալ, քանի որ իր ունեցած ամբողջ տեղեկատվությունը մամուլից է:

«Երեւույթը տգեղ է ու վատը, ինչ խոսք: Ես՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ, վատ եմ զգում, որ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի հետ կապված շեշտվում է այդ բանը: Դա վատ է, եթե գնահատական տամ: Բայց ես դեպքին գնահատական կարող եմ տալ, երբ որ ճշտված տեղեկատվություն ունենամ: Առանց իրավական գնահատականի՝ իմ գնահատականը քաղաքական է լինելու, առանց իրավական գնահատականի՝ ես չեմ կարող քաղաքական գնահատական տալ: Երեւույթը տգեղ է, այսօր, որ հանրապետական մարզպետի, նախարարի ընտանիքի, տղայի հետ կապված ինչ-որ բաներ են խոսում, այն փաստը, որ խոսում են, շատ բացասական է»:

Նա շեշտեց, որ ինքը ոչ թե չի ուզում գնահատական տալ, ոչ թե որովհետեւ վախենում է, այլ խուսափում է, քանի որ ճշտված տեղեկատվություն չունի. «Այն, ինչ լսում եմ, ինձ համար ճիշտ չի, անընդունելի է, բայց ես մյուս կողմն էլ եմ ուզում լսել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031