ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երրորդ դատական նիստն է, ինչ դատարան չի ներկայանում մեղադրող Սասուն Խաչատրյանը:
Դատարանն այս անգամ էլ գնաց խորհրդակցական սենյակ, քննելու Արթուր Մանուկյանի պաշտպանի՝ Ռաֆիկ Սաֆարյանի միջնորդությունը:
Նա տասը տարվա դատապարտման է դատապարտվել բանդայի կազմում ավազակային հարձակումների մասնակցելու համար:
Պաշտպանը միջնորդել է արդարացնել նրան: Կամ հետազոտել այն ապացույցները, որոնք առաջին ատյանի դատարանում են հետազոտվել:
Կարդացեք նաև
Նախորդ նիստում չէր հասցրել իր դիրքորոշումն արտահայտել միայն Արտուշ Հակոբյանը:
Դատարանը լսելով, որ նա չի առարկում, հեռացավ խորհրդակցական սենյակ:
Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը, հարկ չհամարեց մատնանշելու ապացույցները, գտնելով, որ դրանք կգնահատվեն խորհրդակցական սենյակում:
Ներկա փուլում ժամանակավրեպ է հիմնավորմամբ, դատարանը մերժեց այս միջնորդությունը:
Մանրամասները՝ առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ