Մայիսի 11-ին, ժամը 15.11-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական և Թալին քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը:
Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ է եղել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն