Մեր պապը՝ Հարություն Ասատուրի Աբրահամյանը, հազարավոր հայերի նման եղել է Հայրենական մեծ պատերազմի զինվոր: 1961 թվականին գրված ինքնակենսագրության մեջ նա՝ իրեն հատուկ զուսպ համեստությամբ, գրում է. «1941 թվականի հուլիսից մինչեւ Հաղթանակի օրը գործող բանակում էի, 1941-43 թվականներին աշխատում էի որպես հատուկ վաշտի կոմիսար, 1943-46 թվականներին՝ Հյուսիս-Կովկասյան, Երրորդ եւ Չորրորդ Ուկրաինական, Առաջին Բելառուսական ճակատի երկաթուղային զորքերի քաղբաժնի ավագ հրահանգիչ: Զորացրվել եմ 1946 թվականին»:
Մեր մանկության տարիներին նա երբեմն պատմում էր պատերազմի մասին: Բայց ինչպե՞ս: Իր պատմություններում «չէր հնչում» ոչ մի կրակոցի, ոչ մի պայթյունի ձայն: Ոչ ոք չէր վիրավորվում, չէր գոռում ցավից: Իհարկե, ոչ ոք չէր զոհվում: Նա պատմում էր միայն մարտերից ազատ ժամանակի եւ զվարճալի դեպքերի մասին:
Ոչ ինքնակենսագրության մեջ, ոչ էլ բանավոր զրույցներում երբեք չէր հիշատակում իր մարտական պարգեւների մասին: Նույն ինքնակենսագրության մեջ պատերազմին էր նվիրել ընդամենը 5 տող:
Նատալյա Աբրահամյան
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթ
09.05.2015 թ.
Պարոն Աբրահամյան այս փոքրիկ պատմությունից կարծում եմ ակնհայտ երևում է, որ Ձեր հարգարժան պապու` Հարություն Աբրահամյանի բնավորության դրական հատկանիշներից մասնավորապես հեզությունից, խոոնարհությունից և կյանքին դրականորեն նայելու և գնահատելու պարգևից Ձեզ ևս մեծապես բաժին է հասել, մանավանդ որ դուք այն պահում և զարգացնում եք, այնպես ինչպես այլ դրական որակներ ևս: Համոզված եմ որ Դուք երջանիկ մարդ եք պարոն Աբրահամյան: