Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալիայի Վիլաբեյ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մայիս 11,2015 16:03

Սիդնեյի հյուսիսային ափում գտնվող Վիլաբեյ (Willoughby) քաղաքի ավագանին ընդունել է բանաձեւ, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի հայկական ազգային հանձնախումբը:

Բանաձեւում գրված է. «Վիլաբեյ քաղաքի ավագանին ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից 1915-ից 1922 թվականների ընթացքում իրականացրած հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը, ինչպես նաեւ մարդկության դեմ իրականացված բոլոր ցեղասպանությունները, որպես մնացած բոլոր անհանդուրժողականությունների վերջին ակտ»:

Նշվում է, որ նախաձեռնության հեղինակն է հայ-ավստրալիական համայնքի ընկեր, ավագանու անդամ Ջոն Հուպերը: Բանաձևը միաձայն է ընդունվել եւ այդպիսով Վիլաբեյ քաղաքը դարձել է Ավստրալիայի երկրորդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ավստրալիայի հայկական ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը կոչ էր արել ավագանու հանդիպման ընթացքում խոսել բանաձեւի օգտին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ որպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմ:

Բանաձեւի ընդունումից հետո Ղահրամանյանը նշել է. «Ես շնորհակալություն եմ հայտնում ավագանու անդամ Հուպերին եւ Վիլաբեյ քաղաքի ավագանու անդամներին՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Այսպիսի շարժումները ամենապարզ ազդանշանն են ուղարկում այն մասին, որ ցեղասպանության մերժումը տեղ չունի 21-րդ դարում»:

Նա նաեւ հավելել է, որ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ազգային շարժում կա Ավստրալիայում, ինչը այդ երկրի խորհրդարանին կուղղորդի Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական իրականության հաստատմանը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031