ԱՄՆ-ում ապրող ճանաչված մեր հայրենակիցը՝ նկարիչ Ալեքսանդր Սադոյանը, իր՝ Եղիշե Չարենցի դիմանկար ստեղծագործությունն էր ուղարկել բանաստեղծի տուն-թանգարան:
Տուն-թանգարանի աշխատակիցները՝ Լիլիկ Հակոբյանի գլխավորությամբ, գեղեցիկ անակնկալի մասնակիցը դարձան:
Դիմանկարը տեղադրվեց թանգարանի երրորդ հարկում:
Կարդացեք նաև
Լիլիկ Հակոբյանն ու թանգարանում աշխատող Չարենցի շառավիղներից՝ տիկին Գոհարն իրենց շնորհակալությունը հայտնեցին նկարչին՝ Չարենցի տուն-թանգարանի եւ ընտանիքի անունից:
1996-ից Լոս Անջելեսում բնակվող հայ նկարչի հայտնի գործերից են Փարաջանովի, Մհեր Մկրտչյանի, Արշիլ Գորկու, Ազնավուրի, Սարոյանի դիմանկարները: Իր խոսքերով՝ Չարենցի նման հանճարեղ երեւույթին պատկերելը իր երազանքն էր, իր խոնարհումն էր՝ նրա պայծառ հիշատակին:
Ի դեպ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ալեքսանդր Սադոյանը 1995թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է:
Նա հեղինակ է ռեալիստական եւ աբստրակտ գործերի:
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Կորեայում, Ճապոնիայում, Բրազիլիայում:
Ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ:
2008-ին ամերիկյան «Քենեդի» հրատարակչությունը նրան ճանաչել է «Լավագույն նկարիչ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.05.2015