Մայիսի 2-ին Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վիճաբանությունից տուժած Մուշեղ եւ Հարություն Զաքարյանները Գորիսի պետական համալսարանի շրջանավարտներ են: Պարզվում է՝ եղբայրներից ոչ թե մեկը, այլ երկուսն էլ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ծեծկռտուքի արդյունքում: Մինչեւ այժմ լրատվամիջոցներով ներկայացվում էր միայն աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանի մասին, մինչդեռ մյուս եղբայրը՝ Մուշեղը, նույնպես լուրջ վնասվածքներ ունի: Նա այսօր վիրահատվում է:
«Մուշեղն ունի դիմածնոտային եւ քթի ոսկորների ջարդվածք, հայտնաբերել են այտոսկրի ջարդվածք: Նա հիմա Երեւանում է ու վիրահատության են տարել»,- Aravot.am-ին ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը:
Նա հաստատեց, որ Զաքարյանները բարեկամական կապեր ունեն Բուդաղյանների հետ, բայց վստահեցրեց, որ ծեծկռտուքը Բուդաղյանների հայտնի դեպքի հետ կապ չունի:
«Զաքարյան եղբայրները մշտապես աչքի են ընկել իրենց նորմալ առաջադիմությամբ ու լավ վարքով, հնարավոր չէր նրանց կողմից սադրանքներ կամ կռվի հրահրում: Նման տիպի հաշվեհարդարը կարող էր լինել միայն միջնադարում կամ 20-րդ դարի սկզբին թուրքական յաթաղանի ժամանակ: Սա հատուկ է միջնադարյան դաժանության, եթե կարող են յոթանասուն հագուց ավելի երկու եղբորը նման մարմնական վնասվածքներ հասցնել ու նման դաժանությամբ»,- ասաց ռեկտորը:
Կարդացեք նաև
Տիգրան Խաչատրյանը նույնպես Գորիսի համալսարանի ուսանող էր, բայց իր դիմումի համաձայն երրորդ կուրսից տեղափոխվել է այլ բուհ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com
Մեղք ենք բոլորս, պետությունով, ժողովրդով,. խաչատրյաններով ու զաքարյաններով, նախարարություններով ու նախագահով:
Լուրջ մեղք էս գևորգյան իշխան: