Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ եւ Լեւոնի» առաջ պայման են դրել, որ պուրակ-սրճարանում լինի գրական-մշակութային միջավայր

Մայիս 11,2015 15:37

Գրողների միության բակում երկու-երեք տարի առաջ հիմնված պոեզիայի պուրակը սալիկապատվել է, հայաստանցի եւ այլ երկրների գրողների ձեռքով տնկված ակացիաններն էլ, այսպես ասած` «ապամոնտաժվել»: Չնայած տեղում աշխատող շինարարները վստահեցրին, որ տարածքը բարեկարգելուց հետո ակացիաները հետ են վերադարձվելու: Aravot.am-ի հետ զրույցում Գրողների միությունից էլ հաստատեցին, որ ծառերը տեղափոխվել են հատուկ պահման վայր, որպեսզի հետ տնկվեն պուրակում, այդուհանդերձ տեղափոխելու ժամանակ Իսրայելի եւ Վրաստանի գրողների տնկած երկու ծառերը կոտրվել էին եւ նրանցից մնացել էին միայն այդ երկրների անուններով ցուցանակները:

groxner 2
Հանրային պուրակը բարեկարգում, ավելի ճիշտ ամբողջությամբ բետոնապատում եւ սալիկապատում են «Հայկ եւ Լեւոն» ընկերությունը եւ հարեւանությամբ վեր խոյացած նորակառույց «Opera suite hotel» հյուրանոցի սեփականատերերը, քանի որ դեպի հյուրանոց մուտքը նաեւ պուրակի կողքից է:

Պուրակի տարածքը «Հայկ եւ Լեւոն»-ին վարձակալությամբ Գրողների միությունն է տվել` պայմանով, որ այնտեղ պետք է բացօթյա սրճարանատիպ պուրակ կառուցվի:

groxner 1 Groxner

 

Aravot.am-ի հետ զրույցում Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ պուրակն ավելի շուտ պետք է բարեկարգվեր, սակայն միության նախկին նախագահ Լեւոն Անանյանի հանկարծակի մահը հետաձգել է աշխատանքները.
«Անցյալ աշնանը նախագիծ բերեցին ուսումնասիրեցինք եւ նախագահությունը համաձայնություն տվեց բարեկարգման նախագծին: Մենք ոչինչ չենք կորցրել, շահել ենք մի լավ պուրակ, եթե մի հաստաբուն ծառ հատված լիներ կասեի տեղին են անհանգստանում, բայց այդտեղ մի քանի մատղաշ ծառեր են եղել եւ որպեսզի շինարարության ընթացքում չփչանա, ընկերությունն առաջարկեց տեղափոխել, հետո` բերեն դնեն տեղը»:

groxner 3Ըստ Պետրոս Դեմիրճյանի, «Հայկ եւ Լեւոն»-ի առաջ Գրողների միությունը պայման է դրել, որ այնտեղ պետք է լինի գրական մշակութային միջավայր. «Եթե ուրիշ բանի ծառայեցնեն, մենք դեմ ենք լինելու, այսինքն` պոեզիայի պուրակը պետք է մնա, ոնց որ եղել է ժամանակին, լինելու է մեծ էկրան, որով կցուցադրվի մշակութային, գրական հաղորդումներ, տարածքում լինելու են մեր մեծերի ասույթներով ցուցանակներ եւ այլն, այսինքն` գրական միջավայրը պահպանվելու է»:

Ըստ նրա, քանի որ պուրակի մուտքը միության գրախանութը փակել է, այն միության ղեկավարության համաձայնությամբ, տեղափոխել են շենքի մյուս թեւը:

Մեր այն հարցին, թե այսօր «Սպառողների միության նախագահ» Արմեն Պողոսյանը խնդիրը բարձրացրել է` կատարվածը որակելով «բարբարոսություն», պարոն Դեմիրճյանն ասաց, որ պարոն Պողոսյանը ոչ մի անգամ իր մտահոգության մասին Գրողների միության պատասխանատուների հետ չի խոսել, եւ միությանը շրջանցելով միանգամից այլ կառույցների է դիմել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031