Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը՝ լրագրողներին հանրահավաքներում հավատարմագրելու ու «Խոպանչիների օրենքի» մասին (Տեսանյութ)

Մայիս 11,2015 15:23

Aravot.am-ը Շիրակի մարզի Առափի համայնքում խաչքարի բացմանը մասնակցող ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի հանրահավաքներում լրագրողներին հավատարմագրելու ոստիկանության առաջարկի մասին: «Ինձ համար անընդունելի է, որովհետև լրագրողները, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, ազատ կարող են մասնակցել ցանկացած քաղաքական միջոցառման, այդ թվում նաև հանրահավաքների»:

Մեր դիտարկմանը, թե այս առաջարկը հնչեցնելիս պատճառաբանում են, որ լրագրողներից ոմանք հաճախ իրենց բուն մասնագիտական գործունեությունը կատարելու փոխարեն դառնում են ակցիայի մասնակից, պատգամավորն ասաց. «Գիտեք բավական բարդ է զանգվածային միջոցառումների, երթեր, ցույցեր կարգավորող օրենսդրությունը, որովհետև կարող է մարդը ուղղակի մասնակից դառնալ և անուղղակի: Հիմա զանգվածային միջոցառում է, մոտենում ես, այսինքն` ստացվում է, որ դու դառնում ես մասնակից, բայց ո՛չ կազմակերպիչ ես, ո՛չ կանխավ պատրաստվել ես մասնակցելու, զուտ պատահական մասնակից ես դառնում: Օրինակ՝ հիմա միջոցառում է այս գեղեցիկ օրվա հետ կապված՝ Հաղթանակի, քաղաքացին կարող է պատահական դառնալ մասնակից: Այսինքն ո՛չ թե հրավեր է ստացել, ո՛չ թե նախօրոք իմացել է, որ այդ օրը, այդ ժամին պետք է այդ միջոցառումը տեղի ունենար, պատահական մասնակցել է: Դրա համար այս հարցը նույնպես կարգավորված է: Լրագրողները պետք է ազատ գործեն, ես ինչքան որ կարող եմ, կփորձեմ, ունենալով մեծ փորձ օրենսդիր դաշտում՝ որպեսզի հակառակը անեմ, որ ավելի ազատ լինի լրագրողների մասնակցությունը»:

Իսկ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին կամ այսպես ասած «Խոպանչիների մասին» օրենքի մասին օրենքին, ըստ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի, որ իրենք դեմ են քվեարկել ու պարզաբանեց. «Մասնավորապես մեր մարզում՝ Շիրակի մարզում, արտագնա աշխատանքի շատերն են մեկնում, ես հեռու եմ այն մտքից, որ նրանց խոպանչիներ անվանեմ, նրանք ուղղակի մեր այն քաղաքացիներն են, որոնք իրենց հացը վաստակում են օտար երկրներում և մեկնում են արտագնա աշխատանքի: Հիմա բանը հասել է նրան, որ նրանց էլ են փորձում խոչընդոտել, ի՞նչ եկամտահարկի մասին է խոսքը, փոխանակ օրենքով և միջազգային պայմանագրերով, այդ թվում նաև Ռուսաստանի հետ կնքեն պայմանագիր տեր կանգնեն էդ աշխատողներին, որպեսզի չտանեն խաբեն, աշխատավարձը տան, իրենց իրավունքները չոտնահարվի, փորձում են հիմա էլ… Ո՞վ է գնալու էդ եկամտահարկը ստուգելու, ո՞վ է թույլ տալու, որ Հայաստանի պատկան մարմինները գնան, ստուգեն: Սա հերթական քայլն է, եթե հիշում եք, երբ 40-50 միլիարդ արտահանում էր տեղի ունենում, նրանք ազատվում էին շահութահարկից, այսինքն` 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս,10 տոկոսով նվազեցված էր, այսինքն` լայն դաշտ էր ստեղծվել, և արտահանումը մոնոպոլիզացվեց: Հիմա էս է, օրգանական շարունակությունն է, գիտեն աշխատուժը ապրանք է էլի»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031