Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեհրանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները

Մայիս 11,2015 13:27

Թեհրանը եւս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը իր աջակցությունը: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարզի Աֆհամը նշել է, որ Իրանը հրաժարվում է ճանաչել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունները:

Ադրբեջանական «Azernews»-ը հղում կատարելով այդ երկրում Իրանի դեսպանատան մամուլի հաղորդագրությանը՝ նշում է, թե Աֆհամը ասել է. «Մենք հավատում ենք, որ այդպիսի շարժումները տարածաշրջանային խնդիրների լուծման ճանապարհները ավելի դժվար եւ բարդ են դարձնում»:

Նա նաեւ ասել է, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը կարող է տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանը եւ խաղաղությանը վնասել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031