Ստեփանակերտում անցկացված կանանց արագ շախմատի միջազգային մրցաշարում հաղթեց Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր:
Լիլիթ Մկրտչյանը 6,0 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը, Լիլիթ Գալոյանը եւ Տաթեւ Աբրահամյանը վաստակեցին 5,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային երրորդ տեղը շնորհվեց հայաստանցի շախմատիստուհուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ