Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը՝ Մերկելին. Խորհրդային միությունը պատերազմել է ոչ թե Գերմանիայի, այլ նացիզմի դեմ

Մայիս 10,2015 22:04

Կիրակի՝ Հաղթանակի տոնից մեկ օր հետո,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Անգելա Մերկելին: Գերմանիայի կանցլերը ՌԴ նախագահի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, որից հետո Պուտինի հետ Կրեմլում զրուցել են Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ Մոսկվայի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրանք խոսել են առանց թարգմանիչների, քանի որ Մերկելը ռուսերեն գիտի, Պուտինը՝ գերմաներեն:

«Լավ է, որ մենք այսօր հանդիպել ենք Մոսկվայում, որպեսզի քննարկենք մեր հարաբերությունները՝ Ռուսաստանի եւ Եվրամիության հետ եւ իհարկե Ուկրաինայի տարածքային  ամբողջականության հարցը»,- հայտարարել է Մերկելը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Պուտինն իր հերթին խոստովանել է, որ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ  հարաբերություններում այս պահին կան խնդիրներ. « Որքան արագ վերանան այդ բացասական ազդեցությունները մեր հարաբերություններում, այնքան լավ կլինի»:

Պուտինը շնորհակալություն է հայտնել, որ Մերկելն այցելել եւ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին եւ շեշտել, որ Խորհրդային միությունը պատերազմել է ոչ թե Գերմանիայի, այլ նացիզմի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031