Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամության խնդիր ունեցող կարատեիստ. «Կարեւորը, երբ նայեի սենսեիս աչքերին, նա ինձ ժպտար»

Մայիս 10,2015 18:47

Այսօր, «Դինամո» մարզադահլիճում, տեղի ունեցավ պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների կարատեի 3-րդ բաց առաջնությունը, որն անցկացվում էր ՀՀ ճապոնական կարատեի ասոցիացիան:

500-ից ավելի մարզիկների թվում առաջին անգամ կարատեի առաջնությանը մասնակցում էին նաեւ «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծում ընդգրկված Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության սայլակավոր հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ:скачанные файлы

Նրանցից Գոհար Նավասարդյանը, որն այդ մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ կարատե սկսել է պարապել ընդամենը մի քանի ամիս եւ արդեն մեծ սիրով ցանկանում է շարունակել եւ ներկայանալ միջազգային ասպարեզում:

Aravot.am-ի հետ զրույցում Գոհար Նավասարդյանը նշեց. «Ինձ համար կարեւոր չէր՝ ինչ տեղ կզբաղեցնի, կարեւորը այն էր, որ վերջում, երբ նայեի սենսեիս աչքերին, նա ինձ ժպտար»:

Առաջին տեղը զբաղեցրել էր Արտյոմ Սահակյանը, իսկ երկրորդ տեղը՝  Նաիրա Աղաբեկյան: Նրանց մարզիչ Սեւակ Հակոբյանը մեր հետ զրույցում  նշեց, որ հաճույքով է հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատում, քանի որ նրանք կամային ամուր մարդիկ են, որոնցից նա դեռ սովորելու բան ունի: «Հետաքրքիր բնավորություն ունեն՝ երբեք չեն քննադատում մարդկանց, վատ բան չեն խոսում, միշտ ուրախ են, միշտ ջանում, փորձում են անելб այն ինչ նրանցից պահանջվում է: Բոլորը շատ վառ անհատականություններ են»,-նշեց մարզիչը: Նա ասաց, որ մրցումը եւս մեկ անգամ կոչ է բոլոր ժողովրդին, որ բոլոր մարդիկ հավասար են եւ ունեն հավասար իրավունքներ ցանկացած պարագայում:

«Ոչ գրանտներ ենք շահել, ոչ ֆինանսավորվում ենք, ուղղակի անում ենք, որ մենք էլ մեզ մարդ զգանք, որ մեր հասարակությանը մի քիչ օգուտ ենք տալիս»,-ասաց Սեւակ Հակոբյանը:

Անուշ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031