Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրականում ովքե՞ր են Թբիլիսիում մասնակցել կարատեի մրցաշարի ծեծկռտուքին

Մայիս 10,2015 17:33

Երեկ ու այսօր հայկական համացանցում ամենաքննարկվողը Թբիլիսիում կայացած կարատեի միջազգային մրցաշարի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի մարզիկների միջեւ  ծագած կռվի սկանդալային թեման է: Հասկանալու համար, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Վրաստանում եւ իրականում ովքե՞ր են ծեծկռտուքի մասնակիցները, Aravot.am-ը պարզեց Թբիլիսիի իր աղբյուրներից:

Նրանց փոխանցմամբ, Թբիլիսիի «Սպորտի տանն» անցկացվել է Շոտոկան կարատե-դոի միջազգային մրցաշար՝ տարբեր տարիքային խմբերի միջեւ: Եվ քանի որ մասնակցել են մեծ թվով երկրներ, կազմակերպիչներն այն ոչ պաշտոնապես կոչել են «Աշխարհի գավաթ»: Մրցաշարն անցկացվել է մայիսի 1-ից 3-ը, իսկ միջադեպը տեղի է ունեցել վերջին օրը: Տատամիում եղել են ադրբեջանցին եւ Ախալքալաքի Նինոծմինդա քաղաքի թիմի հայ անդամը:

Մենամարտի ժամանակ մրցավարական խնդիրների պատճառով մարզիկների միջեւ վիճաբանություն է ծագել, որը վերածվել է բախման, ինչի արդյունքում Նինոծմինդայի թիմը եւ ադրբեջանցին հեռացվել են մրցաշարից, իսկ մենամարտը սպասարկող մրցավարը մեկ տարով որակազրկվել է: Մեր աղբյուրը դժվարացավ հստակ ասել, թե այդ պահին հայաստանցի մարզիկները դահլիճում են եղել եւ արդյո՞ք միջամտել են իրադարձություններին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշիկ says:

    Տատամիում եղել են ադրբեջանցին եւ Ախալքալաքի Նինոծմինդա քաղաքի թիմի հայ անդամը:

    Այստեղ չի կարող լինել <>, որովհետև Ախալքալաքը առանձին շրջան է, Նինոծմինդան առանձին: Մարզիկը կարող էր լինել կամ Ախալքալակից, կամ Նինոծմինդայից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031