Թբիլիսիում կայացած շոտոկան-կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ Ադրբեջանցի և հայ մարզիկների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Shamshyan.com-ը պարզաբանման համար դիմեց JKA Armenia ֆեդերացիայի նախագահ Շահեն Պետրոսյանին: Շահեն Պետրոսյանը նշեց, որ Վրաստանում անցկացվող աշխարհի վեցերորդ առաջնությանը մասնակցում էին նաև JKA Armenia-ի մարզիչներն ու մարզիկները:
«Վերջին օրերին Ադրբեջանական կայքերը անընդհատ անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի մարզիկների միջև մասսայական ծեծկռտուքին՝ նշելով, որ մեր մարզիկներն են կռիվ հրահրել: Իրականում մրցումների առաջին իսկ օրվանից, մեր բոլոր հաղթանակների ժամանակ ադրբեջանցիները փորձել են կռիվ հրահրել: Մրցաշարին ներկա մեր հայրենակիցներից մեկը, որը ներկայացնում էր Ախալքալաքը՝ իր հայ մարզիկներով և ընդգրկված էր Վրաստանի ֆեդերացիայի կազմում, նկատելով հայերի նկատմամբ նրանց անբարո պահվածքը, մոտեցել և զգուշացրել է, որ մրցումները քաղաքական հարցեր լուծելու հարթակ չէ, և կոչ արել արդար մրցել»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: