Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ահարոն Կարապետյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս և մեկ այլ անձի հետ «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գլուխն հարվածելով պատին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Գ, Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը հանրապետությունում ճանաչված վիրաբույժներից էր: Աշխատում էր թիվ 6-րդ հիվանդանոցում՝ որպես գլխավոր վիրաբույժ, մեծ հարգանք էր վայելում աշխատանքի վայրում և ընկերական շրջապատում ու նրա շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: