Այս հագեցնող եւ շատ համեղ ճաշատեսակը բուսակերների կամ պահքի մեջ գտնվողների համար իսկական գտածո է՝ ե՜ւ օգտակար է, ե՜ւ համեղ, ե՜ւ սննդարար:
Անհրաժեշտ մթերքները
Սիսեռ- 0,5 կգ
Դդում- 0,5 կգ
Բուսական յուղ-4 ճաշի գդալ
Սոխ- 2 գլուխ
Սխտոր-4 պճեղ
Թարմ կոճապղպեղ (имбирь)- 3-4 սանտիմետրանոց կտոր
Կարմիր թարմ պղպեղ- 1 հատ
Սեփական հյութում պահածոյացված լոլիկ- 1 բանկա (կես կիլոգրամանոց)
Քարրի փոշի-1-1,5 ճաշի գդալ
Աղացած կարմիր կծու պղպեղ- 0,5 թեյի գդալ
Համեմի սերմ՝ չաղացած վիճակում- 0,5 թեյի գդալ
Մանանեխի սերմեր՝ չաղացած- 0,5 թեյի գդալ
Աղացած դարչին- 0,5 թեյի գդալ
Աղացած մեխակ-0,5 թեյի գդալ
Մանրած անիս- 1 ծաղիկ
Թարմ համեմ- մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Հավանաբար նկատեցիք, որ այս բաղադրատոմսում համեմունքների եւ տեսականին է շատ մեծ, եւ քանակները: Այո, այս ճաշատեսակը շատ համեմված եւ կծու պետք է լինի, բայց, վստահեցնում եմ, դրանից նրա օգտակար հատկությունները ոչ միայն չեն պակասում, այլեւ՝ ճիշտ հակառակը՝ համեմունքները նպաստում են նյութափոխանակության լավացմանը:
Սիսեռը լավ լվացեք, թրջեք 4-5 ժամով: Ապա 2 ժամ եփեք: Անջատելուց 15-20 րոպե առաջ աղ արեք:
Կարդացեք նաև
Բուսական յուղը տաքացրեք թավայի մեջ, ավելացրեք մանր կտրատած սոխը, ապա՝ սխտորը, կոճապղպեղը, թարմ պղպեղը: Թողեք մի քիչ տապակվի, ավելացրեք բոլոր համեմունքները: Կեղեւահան արված, լվացած եւ կտրատած դդումը տապակեք սոխեռածի մեջ 5-6 րոպե: Ավելացրեք եփված սիսեռը եւ լոլիկները: Խառնեք եւ թողեք եփվի 10-15 րոպե: Անջատեք, եւ վրան լցրեք մանր կտրատած համեմը:
Կարող եք մատուցել խաշած բրնձի հետ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
09.05.2015