Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից, այսօր ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել ավտովթարի հետևանքով տուժած երկու քաղաքացիներ: Նրանք Շիրակի մարզի Գուսաննագյուղի բնակիչներ` 1987 թ ծնված Արտակ Ղազարյանը և 1992 թ ծնված Մաքսիմ Մելքոնյանն են, այս երկուսը տարբեր մեքենաներով միմյանց են բախվել հենց գյուղի մեջ: Երիտասարդներն անցել են համապատասխան բուժզննում, ախտորոշվել է պարանոցի ողերի կոտրվածք: Տուժածներին տեղափոխելու են Երևան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ