Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը հայաստանցիներիս համար՝ կրկնակի: Այսօր մենք տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի՝ 70 եւ Շուշիի ազատագրման 23 ամյակները:
Կարեւորելով թիրախային աշխատանքը հաղթանակ տոնելու գործում՝ Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն, «Adдыхай» շարժումը եւ Հայաստանի դարտսի ֆեդերացիան Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի «Ժոկեյ» ռեստորանում կազմակերպեցին դարտսի բարեգործական մրցաշար, որին կարող էին մասնակցել հանրային կապերի (PR), գովազդի, մարքեթինգի մասնագետներն ու լրագրողները:
Շուրջ 20 մասնակիցների պայքարում մրցաշարի հաղթող դարձավ Aravot.am կայքի եւ «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը: 2-րդ եւ 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Կարեն Գեւորգյանը (Backbone Branding) եւ Յուլիա Մակարովան (Status Hilding)
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ