Այսօր, «Հաղթանակի» զբոսայգում, տոնական տրամադրություն էր: Մեծից փոքր գալիս էին միմյանց շնորհավորելու, հերոսների հիշատակին ծաղիկներ դնելու համար: Երեխաները, որոնք կրում էին կամ զինվորական հագուստ, կամ ունեին որեւէ խաղալիք զենք՝ ոգեւորված վազվզում էին Հայրենական Մեծ պատերազմի վետերանների եւ Արցախյան հերոսամարտիկների շուրջը, շնորհավորում, ծաղիկներ նվիրում նրանց:
Նրանց համար առավել եւս տոն էր, քանի որ այստեղ իրենց զենք խաղալիքների իսկական տարբերակները կային եւ այսօր իրենց խաղալիքները փոխարինել էին իսկական մարտական մեքենայով, հրթիռով, տանկով: 4- ամյա Արեգը, զինվորական հագուստով եւ ծաղիկներով եկել էր զբոսայգի իր մայրիկի հետ: Նա հստակ որոշել էր՝ մեծանա, զինվոր է դառնալու եւ բոլորին պաշտպանելու է, բայց նրա ուշադրությունը գրավել էին ոստիկանները եւ նա ամեն կերպ փորձում էի նրանց հետ լուսանկարվել:
Այսօր, բոլորի առջեւ նորովի իր դռներն էր բացել նաեւ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը, որտեղ ցուցադրվում էին ե՛ւ Արցախյան հերոսամարտիկների, ե՛ւ Հայրենական Մեծ պատերազմի հերոսների լուսանկարները, նրանց հերոսության մասին պատմող զինգործիքներ եւ անձնական իրեր:
Օրվա պաշտոնական միջոցառումներից հետո հյուրերի եւ վետերանների համար կազմակերպվել էր ճաշկերույթ: Մասնակիցներն այստեղ ավելի ազատ էին եւ անկաշկանդ, քանի որ փոքր-ինչ գինովցած էին:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ