ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կոչով կդիմի բոլոր խորհրդարաններին, որպեսզի հանձնախմբեր կազմեն՝ ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի:
Այս մասին այսօր ԱԺ-ում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Խոսքը միայն Հայոց ցեղասպանության մասին չէ,- ընդգծեց նա.- անցած 100 տարվա ընթացքում Հայաստանը կարողացել է միջազգային հանրությանը ներկայացնել ցեղասպանությունների վտանգավորությունը՝ շեշտելով, որ այսօր էլ աշխարհում նկատվում են ցեղասպանության և ահաբեկչության միտումներ:
Ինչո՞ւ եմ ես ձեզ այս ամենն ասում: Որովհետև համոզված եմ, որ դուք՝ երիտասարդներդ եք այն սերունդը, որը պիտի կարողանա աշխարհին հասկացնել, որ քաղաքակրթությունն ավելի առաջնային է, քան քաղաքականությունը: Ցանկացած քաղաքականություն պետք է հետևանք լինի քաղաքակրթության»,- շեշտեց Գալուստ Սահակյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ