Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մենք ամեն օր մսխում ենք մեր հաղթանակը»

Մայիս 09,2015 17:11

Այսօր, մայիսի 9-ի հաղթանակի առիթով, առաջ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հաղթանակի» զբոսայգի էր այցելել թոռնուհու հետ: Նրան ուղեկցում էին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը,  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հետ վերադառնալիս՝ Ճանապարհին, Լեւոն Տեր-Պետրոսյանին ողջունում էին «Հաղթանակի» զբոսայգի եկած վետերանները, նրան նաեւ մոտենում էին երեխաներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը այս անգամ եւս չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:скачанные файлы

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե երեկ, Շուշին ազատագրած հերոսներին էինք մեծարում, այսօր էլ՝ Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին, սակայն ընդամենը օրեր առաջ այդ նույն հերոսներից ոմանք իշխանությունների «թեթեւ ձեռքով» բանտախցում էին, ինչպես կմեկնաբանեք այս փաստը, պարոն Զուրաբյանը ասաց, որ այդ մասին արդեն բազմիցս խոսել է.  «Ես արդեն մեկնաբանել եմ, հազար անգամ գնահատական եմ տվել ԵԽԽՎ-ում էլ, մամուլում էլ, նրանց քաղբանտարկյալ ենք հայտարարել, պահանջել ենք, պառլամենտում ենք հարցը բարձրացրել»:скачанные файлы скачанные файлы

Լեւոն Զուրաբյանի համար Եղեռնի 100 -ամյա տարելիցի եւ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակի համընկնումը խորհրդանշական էր, քանի որ, ըստ նրա,  Հայոց Ցեղասպանությունը ամենածանր ու մեծ հետեւանքն է հայ ազգի համար եղել, որից հայ ժողովուրդը ձեռք է բերել զոհի կարգավիճակ եւ մինչեւ Ղարաբաղյան շարժման զարթոնքը եղել լացող, բողոքող, ցեղասպանության մասին խոսող, աշխարհի ուժեղներից ինչ-որ բան սպասող, արդարություն փնտրող ժողովուրդ: «Ղարաբաղյան զարթոնքից հետո եւ հատկապես Ղարաբաղյան ազատագրական պայքարի հաղթանակից հետո առաջին անգամ վերջին հազար տարվա մեջ հայ ժողովուրդը նորից դարձավ իր ճակատագրի տերը, ապացուցեց իր բազկի ուժը, հավատաց իր սեփական ուժերին այլեւս դա լացող, աշխարհի ուժեղներից ինչ-որ բան մուրող ժողովուրդ չէր»,-նշեց Լեւոն Զուրաբյանը:

Մեր այն հարցին, որ հաղթանակներից հետո ինչ պետք է անեինք, որ չենք արել՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ մեզ պետք էր այդ փայլուն հաղթանակը դիվանագիտական առումով, խաղաղության մասին պայմանագրերով արձանագրեինք, որովհետեւ, եթե, սա մնում է միայն զինադադար, նշանակում է, որ այդ հաղթանակը մենք չենք ձեւակերպել դիվանագիտական, իրավական առումով. «Այնպես չէ, որ այս տարիների ընթացքում այդ հաղթանակը ամրապնդեցինք՝ ընդհակառակը՝ մսխեցինք այդ հաղթանակը, մենք շատ բան կորցրեցինք, մենք այն ժամանակ պետք է կնքեինք խաղաղությունը ուժեղի, թելադրողի, հզորի դիրքերից»:скачанные файлы

Շարունակելով իր խոսքը ասաց, որ նախ եւ առաջ պետք է ամրագրեինք այդ հաղթանակը խաղաղության պայմանագրով, ամրագրեինք ձեռք բերվածը, իսկ եթե դա չենք անում, ապա պետք է ուժեղացնեինք Հայաստանը, իսկ մենք Հայաստանը թուլացրել ենք կոռուպցիայով, իշխանավորների ագահությամբ, ընտրակեղծիքների, երկիրը մենաշնորհներով խեղդելով:

«Այդ ընթացքում այդ գողացված միլիարդներով կարող էինք կառուցել մի ալտերնատիվ էներգետիկա արեւի, քամու ուժի օգտագործմամբ, որը թույլ կտար գազային կախվածությունից պրծնել եւ լրիվ այլ լեզվով խոսել ե՛ւ Ադրբեջանի հետ, ե՛ւ Թուրքիայի հետ, ե՛ւ ընդհանրապես՝ միջազգային հանրության հետ: Մենք այս բաները չենք արել, մենք ամեն օր մսխում ենք մեր հաղթանակը եւ սա ամենամեծ ողբերգությունն է, որ կատարվում է Հայաստանում»,-ասաց պարոն Զուրաբյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031