Ժիրայր Սեֆիլյանը մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ մի ամսաթիվ, երբ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը կսկի գործընթացը, ասաց՝ երբ նախաձեռնությունն ասել է 100-ամյակն առանց ռեժիմի ի նկատի է ունեցել 2015 թվականը. «Մենք նույն լոզունգով շարունակում ենք: Մենք չենք պատրաստվում խոսել կոնկրետ օրվա մասին: Մենք մեր պայքարը շարունակելու ենք՝ ի տարբերություն գործող ռեժիմի, որն ըստ էության օրենքից դուրս է գործում: Մենք մեր ուղղին շարունակելու ենք իրավունքի, սահմանադրության շրջանակներում»:
Նա հայտարարեց, որ այն ինչ կատարվել է Հիմնադիր խորհրդարանի հինգ անդամների հետ, հզորացրել է շարժումը. «Անշուշտ, մարտավարական իմաստով ունենք վերանայման քայլեր, այս օրերին դրանով ենք զբաղված: Ես վստահ եմ, որ մի քանի օր հետո եզրակացության կգանք, եւ այդ մասին կհայտարարենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ