Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Ռեժիմը հանձնվելու է՝ քայլ առ քայլ նահանջելով» (Տեսանյութ)

Մայիս 09,2015 15:59

Հիմնադիր խորհրդարանը ավարտեց իր բողոքի ակցիան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ: Ինչպես «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ այստեղ մինչեւ քրեակատարողական հիմնարկ հասնելը նախաձեռնության անդամներին դիմավորեց ոստիկանների շղթան:

 

скачанные файлы

Բողոքի ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Նա հայտարարեց, որ բանտերը եւ հայրենիքի մասն են. «Այն բանտարկյալները, որոնք հիմա գտնվում են բանտերում ամեն ազգի  պատիվ կբերեին: Այն նվիրյալները, կլինի դա Շանթը իր ընկերներով, Հայկ Կյուրեղյանը, Վոլոդյա Ավետիսյանը, պատիվ կբերեին յուրաքանչյուր ազգի, որը գտնվում է ավտորիտար բռնակալական ռեժիմի տակ: Մենք այստեղ ենք եկել ասելու՝ ռեժիմը հանձնվելու է՝ քայլ առ քայլ նահանջելով, ինչպես նահանջեցին մեկ ամիս մեզ պահելով Վարդաշենում եւ Նուբարաշենում»:скачанные файлы

Նրա խոսքերով՝ համառ պայքարով իրենք հասնելու են ռեժիմի նահանջին եւ հանձմանը. «Բանտերը հետխորհրդային իրականությունն են արտացոլում, բայց որպեսզի բանտերը փոխվեն, շատ ավելի բարձր լծակներից պետք է փոխվի երկիրը: Այս նեխած համակարգը իրեն առավել արտացոլում է նկուղներում, մենք ի վերջո պետք է հասնենք ե՛ւ երկրի վերափոխմանը, ե՛ւ բանտերի վերափոխմանը: Բանտը ոչ թե այն տեղն է, որտեղ հանցագործն է ծնվում, այլ այն տեղն է, որտեղ հանցագործն ուղղվում է: Մենք պետք է դրան հասնենք»:скачанные файлы

Գարեգին Չուգասզյանը ներկաներին կոչ արեց կրկնապատկել ջանքերը. «Մեր երկիրը հիմա այնպիսի գահավիժող ընթացքի մեջ է ընկել, որ հարյուրամյակի ոչ մի շոու չի կարող ծածկել այն տնտեսական ճգնաժամը, արտագաղթի այն ալիքը, որը կա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ
    Եղել ենք, կանք, պիտի լինենք ու դեռ կշատանանք:
    Տարիները սրնթաց անցան, երբ ետ կնայեք՝ մեր այսօրվա ժամանակին որպես ամենահետաքրքիրը մեր կյանքում:Անցավ 20 տարի եվ այդ 20 տարում ոչինչ չփոխվեց: Ես մեծ վստահություն և հավատ ունեմ մեր երիտասարդների հանդեպ: Նրանք են մեր սերունդը շարունակողը, բայց, այսօր ասես թե անտարբեր են մեր ներկա վիճակից:
    Միասին մենք քննադատենք, թե ինչպես կարող ենք օգնել ձեզ՝ մեծ թվով ընկերներ բերեք ձեզ հետ պայքարելու միասին, ինչպես արեցինք 20 տարի առաջ: Ես, տեսել եմ երիտասարդների զորությունը կռվի ժամանակ: Ես գիտեմ, թե ինչ ունակություն ունեք դուք: Ես տեսել եմ, ինչպես եք դուք ամրացել միմյանց և բերել ձեր ընկերներին դեպի նոր Հայաստան:
    Ինչ փորձության միջոցով եք դուք ստիպում անցնել իմ սերնդին՝ ձեզ հետ համաչափ քայլ գցելու համար: Բայց մենք մեկ առավելություն ունենք:
    Մենք եկել ենք Մեծ Ճգնաժամի դարաշրջանից, երբ տնտեսական հուսահատությունը տարածվել էր երկրով մեկ, ինչպես ժանտախտ: Մենք տեսնում էինք, ինչպես էն մեր ծնողները կորցնում իրենց ձեռնարկությունները, տնտեսությունները, աշխատանքը և հույսը: Նրանք սովորեցին ընդունել ապագան միայն մեկ օրվա հաշվարկով: Ապա, երբ տնտեսական վերականգնման շողը փայլեց … մեր սերունդը հավաքվեց Ազատության հրապարակ և ասացինք, պատրաստվել պատերազմի, Արցախը վտանգի մեջ է: Մենք թողեցինք մեր հողակտորները.… մեր աշխատանքները… մենք թողեցին արտադրական գծերը իրենց տեղերում, մենք թողեցին դպրոցները և փողկապից ու կոստյումից ուղիղ անցան համազգեստի…
    Մենք տեսանք մեծ անհաջողություններ և ունեցաք ուշ մեկնարկ կյանքում, սակայն չբողոքեցինք: Կյանքի այն տարիները, երբ օրերն ու գիշերները պետք է լցված լինեին անմեղ արկածներով, սիրով և առօրյա կյանքի դասերով,մենք կռվում էինք, հաճախ ձեռնամարտում,որսորդական հրացաններով, հնարավոր ամենահասարակ պայմաններում…
    Մենք անցել ենք բոլոր փոփոխությունների միջով: Փորձի շնորհիվ մենք ձեռք ենք բերել գիտելիք այնպիսի հին ու առաջնային հիմունքների մասին, որոնք դեռևս մեծ արժեք ունեն, լինելով հիմք, որի վրա պետք է կառուցել մեր երկիրը: Դուք կարող եք միայն կարդալ դրանց մասին:
    Երբ պատերազմն ավարտվեց, մենք որ մարտնչում էինք… միացանք ուրախ և կարճատև տոնակատարությանը, որին անմիջապես հաջորդեց իրենց կյանքը և իրենց ցանկալի աշխարհը վերականգնելու աշխատանքը:Մենք մեր տարիքից դուրս հասուն էինք, կոփված այն ամենով, ինչի միջով անցել էինք, կարգապահության սովորած իրենց պատրաստվածության և զոհաբերությունների շնորհիվ:
    Երբ մենք ձեր տարիքին էինք, մենք ցանկանում էինք ունենալ նույն բաները, ինչ դուք այսօր: Մենք ակնկալում էինք սիրավեպ, կրթություն, մասնագիտություններ և ամուսնություն: Դրա փոխարեն մեզ կանչեց մեր հայրենիքի սերը, ծառայության և ուղարկեցին մեր երկրի չորս կողմերը՝ սաստիկ պատերազմի, որ պաշտպանեինք մտածելու, գործելու, հավաքվելու, կառավարելու և օրենքի ուժով պաշտպանվելու ազատության մեր հիմնարար իրավունքը,անկախությունը: Մեր ծառայությունը միայն մեզ համար չէր՝ դա ներդրում էր այն սերունդների համար, որ կհաջորդեին մեզ: Մենք պատրաստակամորեն առաջ գնացինք: Դրա համար մեծ խիզախություն էր հարկավոր:
    Թեև ես չեմ հավակնում այդ կոչմանը, բայց ես այդպես կոչված «մեծագույն սերնդի» ողջ մնացածներից մեկն եմ: Նայելով դեպի ապագան՝ նայելով դեպի ձեր ապագան, ես աղոթում եմ, որ դուք առաջ քայլեք և ձեզ վրա վերցնեք անցյալի ազնվացեղ ժառանգության պահպանման պատասխանատվությունը
    Ես աղոթում եմ, որ ապագայում դուք հայտնի լինեք որպես «մեծագույն սերունդ»:
    Ձեր պատերազմը այլ է լինելու: Ես լիովին տեղյակ եմ, որ ձեր մարտահրավերը շատ ավելի մեծ կլինի, քան մերն է եղել: Մենք գիտեինք մարտի դաշտում մեր թշնամուն: Նրանք կրակում էին մեզ վրա: Այսօրվա թշնամին ավելի կործանարար է: Նա միշտ չէ կանգնած մեզ առճակատ: Փոխարենը, նա թաքնվում է մարդուն հայտնի գրեթե յուրաքանչյուր սարքի մեջ: Նա արմատավորում է մի չար գաղափար այստեղ, մի չար միտք այնտեղ, հեռացնելով մեզ փառավոր պատմության սովորեցրած արժեքներից:
    Իր խորամանկ ծրագրով ՀԱՅ ազգն դարձել է գաղթական:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031