Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ստուգեն՝ Սերժ Սարգսյանի շրջապատը ոնց է հարստացել». Արամ Հարությունյանը՝ ստուգումների մասին

Մայիս 09,2015 14:15

«Ազգային համաձայնություն» կուսակցությունում նույնպես առաջիկայում ստուգումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առևտրային կազմակերպություններում, դրանց թվում ոչ միայն հասարակական կազմակերպություններ են, այլեւ տասը կուսակցություն:

Կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում հակասահմանադրական համարեց նախարարության նախաձեռնությունը. «Եթե ինչ-որ բան ստուգեն, առաջին հերթին պետք է իշխող կուսակցությունից սկսեն, եւ կրիմինալը մեջտեղ կբարձրացվի: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, թափանցիկ ենք աշխատել, հաշվետվությունները միշտ ներկայացրել ենք, խնդիր չեմ տեսնում: Իհարկե, ես գիտեմ այս նախաձեռնության նպատակը. Սերժ Սարգսյանին հաջողվեց կոտրել համաժողովրդական շարժումը, հիմա էլ փորձում են սահմանադրությունը չակերտավոր բարեփոխել ու գնալ խորհրդարանական համակարգի, հետեւաբար նախագահականի պատվերով 2017 թվականի համար դաշտն են մաքրում»:

Պարոն Հարությունյանը նաեւ զգուշացրեց՝ ստուգողների առջեւ դուռ բացող չկա. «Մենք իրենց առջեւ դուռ բացող չենք, թող գնան ու զբաղվեն այն գործով, որն իրենցն է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Սա սկզբունքային հարց է: Իշխանությունը դա մեղրի տակառ է, որին վրա են տալիս և արջերը, և մեղուները և ճանճերը: Ղարաբաղ կոմիտեն վերցրեց իշխանությունը, 1 տարի հետո նրա 90 տոկոսը նոր, տականքային դեմքեր էին: Հայկական իշխանությունը միշտ էլ տականքների մեծ չափաբաժին է ունենալու: Խնդիրն այն չէ, որ մի անգամից մաքուր իշխանություն ստեղծվի, դա ուտոպիա է: Այլ այն, որ գոնե մեկ անգամ եղածների ձեռքից իշխանություն վերցվի, որ մարդիկ հավատան իրենց ուժին, դերին, որ իրենք իշխանություն են փոխել: 1991-ից հետո Հայաստանում իշխանություն փոխված չկա: Եղել են պալատական գեղցի խաղեր: 97-ին Վազգենը այն փախցրեց ԼՏՊ- ձեռքից եվ ստիպեց նրան որ հրաժարական տա, տվեց Ռոբին հետո այն հետ վերցնելու պայմանով: /ԼՏՊ-ի հրաժարականը Ղարաբաղի հետ մի մազաչափ կապ չունի/: 99-ին Ռոբը վերացրեց Վազգենին Պուտինի օգնությամբ, որ պարտքը չտա : 2008-ին Ռոբը էստաֆետը ստից տվեց Սերժին, որովհետև դեմ էր առել միջազգային նորմատիվ արգելքի: Էնպես որ ինչպես ջերմից մոռնող բայց նաև ասենք աչքի պրոբլեմններ ունեցող հիվանդին առաջին հերթին կյանքն է պետք փրկել, հետո նոր աչքով զբաղվել: Նույն էլ Հայաստանի դեպքում է, Մեր հիմնական խնդիրը դոգման ջարդելն է. Հայաստանում վախենալով հետագա բարդություններից մերժվում է իշխանություն փոխելու գերակա առաջին սկզբունքային քայլը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031