Լրահոս
Օրվա լրահոսը

Ես զիջող մարդու նմա՞ն եմ. Վ. Գասպարյանը՝ քրեական տարրերի, Ս. Խաչատրյանի որդու մասին (տեսանյութ)

Մայիս 09,2015 13:24

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով այն հարցին, թե օրե՞նքն է թույլ, թե՞ Սյունիքի մարզպետի ընտանիքը, որ նրանց մասնակցությամբ մեկ միջադեպին հաջորդում է մյուսը, հայտարարեց. «Դուք մտածում եք, որ եթե ինչ-որ մեկին չեն նստացրել, չեն դատել, ուրեմն օրենքը չի՞ աշխատում: Ո՛չ օրենքն է թույլ, ո՛չ մյուսը: Օրենքը աշխատում է այնպես, ինչպես պետք է աշխատի: Օրենքը չունի զգացմունքային պահեր` այս մեկը դուրդ գալիս է, մյուսը դուրդ չի գալիս: Կա օրենք՝ խախտել է օրենքը, պատժվում է, չի խախտել, ազատ է արձակվում: Բարոյական կողմը դա բոլորինս է` հասարակությանն է»:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք տեսակետը, որ Հայաստանում հանցավոր իրավիճակը սրվել է և որ ինքը զիջել է դիրքերը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես զիջող մարդու նմա՞ն եմ: Ես նմա՞ն եմ զիջող մարդու»:

Դիտարկմանը, որ քրեական հեղինակությունների միջև պայքարը վերջին շրջանում Հայաստանում ավելացել է՝ ՀՀ ոստիկանապետն այսպես արձագանքեց. «Բոլոր ժամանակներում այդ պայքարը եղել է և կա: Ուղղակի այստեղ ինչո՞ւ է այսպիսի դրսևորում ստանում: Ինչ-որ կապեր կան ինչ-որ մարդկանց հետո, և դրանով դառնում է աղմկահարույց»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031