Քիչ առաջ «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնությունը «Ազատության» հրապարակից սկսեց իրենց երթը:
Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նկատեց, որ Շուշիի ազատագրման համար պայքարել է Ժիրայր Սեֆիլյանը՝ իր գաղափարակից ընկերների հետ միասին, որոնց ձերբակալել էին ապրիլի 7-ին. «Իշխանությունները ցանկանում են ամեն կերպ լռեցնել ազատ միտք ունեցողներին, դա կլինի բռնությունների, թե կալանքների միջոցով: Ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամներին ձերբակալեցին, եւ բոլորս նրանց ընդունում ենք որպես քաղբանտարկյալների, իսկ մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, նշանակում է, որ այդ երկրի իշխանությունը վաղուց իրեն սպառել է»:
Նրա խոսքերով՝ երթի նպատակն է եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ նախաձեռնության անդամները չեն ուզում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն. «Մենք ուզում ենք, որ իրականում լինի ե’ւ խոսքի ազատություն, ե’ւ անկախ ամեն ինչից մարդն ունենա ազատ արտահայտվելու իրավունք»:
Կարդացեք նաև
Նախաձեռնությունը «Ազատության» հրապարակից Սայաթ Նովա փողոցով շարժվել է դեպի Աբովյան փողոց: Այժմ նրանք Ամիրյան փողոցում են, այնուհետեւ նրանք Մաշտոցի պողոտայով պատրաստվում են վերադառնալ «Ազատության» հրապարակ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային