Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում հայերն են կառավարում. «Հրապարակ»

Մայիս 09,2015 12:02

Պաշտոնազրկված օլիգարխ Ռեշադ Մամեդովի «հայկական արյան» թեման շարունակում է մնալ ադրբեջանական մամուլի հիվանդագին ուշադրության կենտրոնում: APA-ն լրագրողական «հետաքննություն» է անցկացրել և պարզել, որ Մամեդովի մայրը, ում անձնագրում ազգության դիմաց գրված է «ադրբեջանուհի, իրականում Աիդա Ստեփանի Մարտիրոսովան է՝ ծնված Բաքու քաղաքում»:

Գործակալությունը գրում է, որ Մամեդովը, «դիմելով պաշտոնեական կեղծիքի, փոխել է մոր ծննդյան վկայականը»: Թե ինչու է ադրբեջանական պաշտոնյա օլիգարխն ստիպված եղել գնալու նման քայլի, դժվար չէ կռահել: Ըստ երևույթին, նրան թելադրել են «մաքրել կենսագրությունը»: Հակառակ դեպքում Մամեդովի առջև կփակվեին բոլոր հեղինակավոր դռները: Ոգևորության ալիքն այնքան բարձր է, որ ադրբեջանական մամուլը մոռացության է մատնել Բաքվում «առայսօր անվտանգ ապրող 30 000 հայերի» թեման, ինչը շատ հաճախ օգտագործվում է որպես «հանդուրժողականության և մուլտիկուլտուրիզմի անառարկելի վկայություն»:

Մամեդովի հետ տեղի ունեցածը հակառակն է վկայում` որպեսզի տեղ ունենան վերնախավում, շատ ադրբեջանցիներ ստիպված են թաքցնել, որ իրենց մայրը կամ տատը հայուհի է: Իսկ դա ռասիզմ է: Մամեդովի թեման վկայում է, որ իշխանությունները դիմում են պարզ մանիպուլյացիայի. որպեսզի հասարակության մեջ հարց չծագի, թե ինչու տասնամյակներ շարունակ վարչախումբն աչք է փակել այդ մարդու հանցագործությունների վրա, երևույթի սոցիալ-քաղաքական կողմն անտեսվում է և շեշտադրվում է օլիգարխի էթնիկ ոչ զտարյուն լինելը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aram says:

    Գուցե նացիոնալիզմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031