«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, որպեսզի հարցաքննեն մայիսի 2-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով: Ասել է թե՝ մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, փախուստի է դիմել:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղան, ի թիվս այլ երիտասարդների, Սդղի գյոլ կոչվող հատվածում վիճել էր Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանի հետ, ինչից հետո վերջինս կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն ծանուցագիր էր ուղարկել այս գործով անցնող բոլոր կողմերին՝ պահանջելով ներկայանալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչություն՝ հարցաքննության: Երեկ տեղեկացանք, որ մի շարք մարդիկ հարցաքննվել են: Ավելին՝ պարզեցինք, որ հարցաքննվածների մեջ է եղել նաեւ տուժող տղայի մայրը: Սակայն Տիգրան Խաչատրյանն այդպես էլ հարցաքննության չի ներկայացել: Եւ մինչ իրավապահները փնտրում են մարզպետ Խաչատրյանի որդուն, մարզպետը Երկրապահի օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի էր մասնակցում:
Ու երբ լրագրողները փորձել էին որդու հետ կապված միջադեպի մասին մեկնաբանություն ստանալ, մարզպետը պատասխանել էր. «Հոգնել եմ, չեմ ուզում ձեզ լսել, չեմ ուզում ձեզ տեսնել, ոչինչ չունեմ ասելու»: Դե, իհարկե, երիտասարդի աչքը կուրանում է, որդին խուսափում է քննությունից, իսկ Սուրեն Խաչատրյանը դեռ հոգնածության նշաններ է դրսեւորում»:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Առաջարկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Սյունիքում և, մասնավորապես, Գորիսում գործող Կառավարման փայլուն համակարգը ամբողջ Հայաստանում տարածելու հրատապ խնդիր է դարձել: Հայոց ազգի համար այդ՝ խիստ կարևոր համակարգը դեպի մյուս մարզերը տարածելու համար.
ա) Սյունիքն ու Վայքը միացնել
բ) Նոր մարզի մարզպետ նշանակել Տիգրան Խաչատրյանին
գ) Սուրեն Խաչատրանին նշանակել ՀՀ վարչապետ
Ավելի լուրջ առաջարկություն հայ ժողովրդին:
Հանցագործ աշխարհին միտինգներով և հոդվածներով չես դաստիարակի: Հանցագործ աշխարհը մի լեզու է հասկանում – ուժի լեզուն:
-Ակն ընդ ական, ատաման ընդ ատաման: Ժամանակակից հայերենով կլինի այսպես աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ: