Հայ-վրացական պետական մակարդակի հարաբերություններով երբեք հիացած չլինելով հանդերձ` հստակ կարելի է ընդունել, որ յուրաքանչյուրն իր շահն ու հետաքրքրությունները ունի, ուստի երբեմն էլ ձեւական դեմարշեր են պետք: Բայց երբ այդ ձեւականի չափն ու սահմանն անցնում են, ցցուն է դառնում, որ խոսքը ոչ թե ցուցադրության, այլ բովանդակության մասին է:
Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովը Արցախ այցելության ժամանակ հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանի հետ` իր ցավակցությունը հայտնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Վրաստանին երեւույթը դուր չի եկել, Հայաստանի, թող ներեն կադրային դիվանագետները, դեսպան Յուրի Վարդանյանին Վրաստանում հրավիրել են արտգործնախարարություն:
Մինչեւ հարցը ավելի բարձր մակարդակ կհասներ` Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն հասցրեց մատ թափ տալ Հայաստանի վրա, որ եթե հանդիպման մասին օսական լրատվամիջոցների հաղորդումները հաստատվեն, «վրացական կողմը համարժեք կարձագանքի բոլոր այն միջոցներով, որոնց տիրապետում է»: Ճիշտ է` խոսնակն իր խոսքերը մեղմել է որպես այդ միջոցների օրինակ նշելով նոտան, խորհրդակցությունները կամ դեսպանների հանդիպումը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: