Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին վարչապետն ավելի վատ բան էր ուզում կիրառել»

Մայիս 09,2015 17:00
Tatul Manaseryan

Անցնող շաբաթ խորհրդարանում ամենաթեժ քննարկվող թեման «խոպանչիներին հարկելու մասին» օրինագիծն էր: Նախագիծն անողոքաբար քննադատեց հատկապես ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ համարելով, որ այնտեղ ներառված փոփոխությունները տնտեսագիտությունում չեն քննարկվում:

«Առավոտ»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց. «Խորհուրդ կտամ Հրանտ Բագրատյանի հայտարարություններին շատ լուրջ չվերաբերվել, մասնավորապես այս օրենքի վերաբերյալ հայտարարություններին: Ուզում եմ հիշեցնել, որ նույն տխրահռչակ նախկին վարչապետը իր պաշտոնավարության ընթացքում ավելի վատ բան էր ուզում կիրառել: Ուզում էր հարկեր գանձել այն տրանսֆերտներից, որոնք գալիս էին, ինչը ոչ միայն որեւէ տնտեսագիտական օրինաչափության մեջ չի տեղավորվում, այլեւ մարդկային տրամաբանության: Մարդիկ ստանում են իրենց տրանսֆերտները իրենց բարեկամներից կամ ընկերներից անձնական սպառման համար, իսկ նա ավելի աբսուրդ բաներ էր անում: Դա ավելի մեծ հակասություն է առաջացնում»:

Կարդացեք նաեւ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փաստորեն մասնագեռը շախմատի ձիու քայլ արեց ու չասեց իր վերաբերոմունքն օրենքի մասին:ինչ է նշանակում,որ “ավելի վատ բան էր ուզում անել”: ինչու է վատ, ինչքանով, նախկին ծխողը չի կարող ասել, որ ծխելը վնաս է?”

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031