Այսօր շատ են տրտունջները, թե անցել են ասպետության ժամանակները, ոմանք նույնիսկ կարոտով Սերվանտեսի Դոն Կիխոտից են մեջբերումներ անում, ասում են՝ 21-րդ դարն ու բարձր տեխնոլոգիաները ռոմանտիկ ամեն բան ջնջել են: Բայց արի ու տես, որ այդքան էլ այդպես չէ: Հենց Հանրապետության հրապարակում օրերս միանգամից զենքուզրահով երկու ասպետի հանդիպեցինք: Թեեւ նրանցից ոչ մեկը սպիտակ ձիով չէր:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2015