Եթե դուք պատճառաբանում եք, որ ժամանակ չունեք եւ դժվարանում եք շատ վարժություններ կատարել` փորի եւ ազդրերի շրջանում գեղեցիկ համաչափություն ունենալու համար, ապա ձեզ ենք առաջարկում հեշտ եւ արդյունավետ վարժություն, որը ոչ շատ ժամանակ է խլում, ոչ էլ իր մեջ մեծ դժվարություն է պարունակում:
Մեջքի վրա պառկում եք հատակին, ձեռքերը բարձրացնում վերեւ՝ ոտքերով հենվելով աթոռի մեջքին: Իրանը թեքեք առաջ` չծալելով ծնկները: Մատներով հպվեք ոտնաթաթերին, նորից պառկեք հատակին` ձեռքերը վեր: Ոտքերը բարձրացրեք, ծալեք, ապա տարածեք: Ձգելով փորի մկանները՝ ոտքերը դանդաղորեն իջեցրեք ցած:
Վարժությունը 2 շաբաթ կանոնավոր կերպով կատարելուց հետո արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2015