Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնում է նաեւ իր աշխատակիցների շրջանում իրականացվող մարզական միջոցառումներով:
Պետական կառույցի ներկայացուցիչները բոլորովին վերջերս մրցեցին թենիսի սեղանների առջեւ: Այսօր էլ «Միկա» մարզահամալիրի խաղադաշտում նրանք ուժերը փորձեցին բասկետբոլում: Մրցությունը մանրահատակ էր բերել ինչպես շարքային աշխատակիցներն, այնպես էլ բաժինների, վարչությունների պետերին, աշխատակազմի ղեկավարներին, որոնք ցույց տվեցին, որ գտնվում են բավականին լավ մարզավիճակում:
Կարդացեք նաև
Aravot.am-ը տեղեկացավ, որ «իր մարզաձեւի» մրցմանը պետք է մասնակցեր նաեւ նախարար Գաբրիել Ղազարյանը, սակայն նա այս օրերին գտնվում է Արցախում եւ մասնակցում է Շուշիի ազատագրման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ