Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոպանչիների մասին օրենքի»՝ Շիրակի մարզպետի ընկալումը. (Տեսանյութ)

Մայիս 08,2015 22:21

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց , որ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագիծը, համաձայն որի առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, բացասական է ներկայացվում հատկապես լրագրողների ու այն մարդկանց կողմից, որոնք անտեղյակ լինելով օրենքից՝ անունն են կպցնում, օրինակ՝ «Խոպանչիների օրենք»:

«Առաջին հերթին օրենքն անհրաժեշտ է մի քիչ ուսումնասիրել, հասկանալ ինչի մասին է: Ինչքան ես եմ հասկանում, դա չի վերաբերում մարդկանց, որոնք անհատական կարգով գնում են էսպես ասած խոպան՝ էնտեղ փող աշխատելու-գալու:

Նրանց ընդհանրապես չի վերաբերում, սա վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ենթադրենք գործում են Ռուսաստանի տարածքում, իրենք կուզենային հարկը մուծել էստեղ: Սա ինչ-որ տեղ դրական բան է նաեւ իր մեջ պարունակում, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ գործարարներ, որոնք ունենք կազմակերպություններ, աշխատում են Ռուսաստանում, բայց հարկը պետք է մուծեն էստեղ: Նրանց շահագրգռելու խնդիրն է եղել, որպեսզի տոկոսը ցածր լինի, 13 տոկոսի մասին է խոսքը: Իմ կարծիքով, դա էնքան էլ էն չէ, ինչ-որ ներկայացվում է, բացասական երանգներով ներկայացնելու խնդիր կա, որին ես համամիտ չեմ»,-ասաց մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031