Լրահոս
Օրվա լրահոսը

«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի հաղթողը կմեկնի Չինաստան

Մայիս 08,2015 22:00

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը և ԵՊՀԼ Կոնֆուցիուսի ինստիտուտն արդեն երկրորդ անգամ են Հայաստանում անցկացնում «Չինարենի կամուրջ» միջոցառումը: Վերջինս չինարենի մրցույթ է, որի հաղթողին հնարավորություն է տրվում Չինաստանում մասնակցելու «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:

Հայաստանում մրցույթին մասնակցում է 8 հոգի: Նրանք նախապես ներկայացրել են գրավոր աշխատանք և անցնելով երկրորդ փուլ՝ այսօր ժյուրիի և միջոցառման մասնակիցների առջև հանդես եկան բանավոր ելույթով, չինարեն մշակութային համարով, ինչպես նաև պատասխանեցին ժյուրիի անդամների հարցերին:

MHM95679-copy

Հաղթող կճանաչվի նրանցից մեկը, որը, ինչպես արդեն նշեցինք, կմեկնի Չինաստան և այնտեղ կմասնակցի «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:

«Հայաստանի ու Չինաստանի միջև գոյություն ունեն մինչև պատմության խորքը հասնող հին բարեկամական հարաբերություններ, որոնց ամրապնդմանն էլ ավելի կնպաստի այս միջոցառումը»,- ողջունելով ներկաներին՝ ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին՝ նկատելով, որ մրցույթի անվան մեջ պատահական չէ տեղ գտել «կամուրջ» բառը, քանի որ այս միջոցառումը կամրջում, միմյանց է կապում երկու տարբեր մշակույթներ՝ հայկականն ու չինականը:

«Այս մրցույթը մեզ համար կարևոր է նաև նրանով, որ նպաստում է Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածմանը: Ի դեպ, ես նկատել եմ, որ աճել է հայերի ու չինացիների հետաքրքրությունը միմյանց մշակույթների ու լեզուների նկատմամբ: Չմոռանանք, որ Հայաստանում չինարենի արդեն երրորդ կենտրոնն է բացվում»,- ընդգծեց Թիան Էրլունին :

MHM95680-copy

«Հաճելի է երկրորդ անգամ ներկա գտնվել հայ-չինական բարիդրացիական հարաբերությունները խորհրդանշող այս միջոցառմանը,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը.- սա վկայում է այն մասին, որ մեր երկու երկրները հետևողական են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Ուզում եմ ընդգծել, որ մեր երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի հարաբերություններ, որի մասին է վկայում նաև ՀՀ նախագահի՝ վերջերս Չինաստան կատարած այցը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031