2015 թվականի մայիսի 8–ին ժամը 17.00-ին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հաստատվեց մեկ տասնյակից ավելի քաղաքական կուսակցությունների կողմից Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունների քննարկման կարգը և ժամանակացույցը: Բացի այդ, հստակեցվեցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների միջև աշխատանքների բաժանումը և տարբեր բաժինների վերաբերյալ նախագծերի ներկայացման ժամկետները:
Միաժամանակ հայտնում ենք, որ 2015 թվականի մայիսի 18-19-ին ք. Փարիզում տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների հետ:
2015 թվականի մայիսի 22-ին տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կներկայացվեն սահմանադրական բարեփոխումների նախագծի 1-3-րդ բաժինների վերաբերյալ կատարված աշխատանքները:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն