Մայիսի 7-ին Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն) տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության առևտրի նախարարական առաջին հանդիպումը, որն անցկացվել է Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության հովանու ներքո:
Հանդիպումը համանախագահել են ԵՄ Առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը: Հանդիպմանը մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) և ԵՄ անդամ երկրների պաշտոնական պատվիրակությունները:
Հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Արևելյան Գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ և Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացի շրջանակներում նախարարական հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ԵՄ և Արևելյան գործընկերության (ԱԳ) երկրների ընթացիկ առևտրային հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են ապագա համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով ԱԳ մասնակից երկրների նախընտրությունները ԵՄ հետ առևտրային հարաբերություններում:
Կարդացեք նաև
Ներկայացվել և քննարկվել են երկրներում ընթացող տնտեսական բարեփոխումների իրականացման և արդիականացման գործում հնարավոր հետագա աջակցության և փոխհամագործակցության հարցեր:
ԵՄ նախագահությունը և Եվրոպական հանձնաժողովը վերահաստատել են ԵՄ պատրաստակամությունը՝ խորացնելու և ամրապնդելու տարբերակված առևտրային հարաբերություններ ԱԳ երկրների հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն