Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը մանրամասնում է, թե ինչպես ազատագրեցին Շուշին. (Տեսանյութ)

Մայիս 08,2015 19:35

Այսօր Գյումրու «Շիրակ» գերեզմանատանը ՀՀ Մարտական խաչ շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը  Aravot.am-ի հետ կիսեց իր հիշողությունները Շուշիի ազատագրման մասին: «Հակառակորդը մեզ գերազանցում էր 15 անգամ , այսինքն` եթե մենք ժամանակակից մարտավարությամբ հաշվենք, 15 անգամ մեր ուժերը ավելին պետք է լինեին, որպեսզի կարողանայինք հասնել հաջողության: Դրա համար Շուշին ոսկե տառերով մտավ մեր պատմության մեջ: Այ, այստեղ Բենոյի գերեզմանն է, որը զոհվեց Շուշիի ազատագրման ժամանակ, էսօրվա պես հիշում եմ նրա զոհվելը. «Կումայրի» ջոկատին տրվեց ամենածանր առաջադրանքը Ջանհասան-Քյոսալար բարձրունքներից կրակը վերցնել իրենց վրա, որպեսզի հակառակորդի ուշադրությունը շեղեին քաղաքի էն հատվածից, որտեղից մեր մյուս ջոկատները պետք է ներխուժեին քաղաք: Հենց այդպես էլ եղավ, զոհեր, ցավոք սրտի, տվեցինք, բայց փառահեղ հաղթանակ էր Շուշիի հաղթանակը մեզ համար»:

Մեր զրուցակցի ասելով, բարդությունն այն էր, որ բանակը նոր էր կայացել, չկային մասնագետներ: Ըստ նրա, հայերը, որոնք գնում էին Խորհրդային բանակում ծառայելու հիմնականում զենքի հետ գործ չէին ունենում, ասենք որպես պահեստապետ էին ծառայում, իսկ ռուսը, մեր զրուցակցի ասելով, շովինիստական քաղաքականություն էր տանում. ինչքան հնարավոր է այլազգիներին զենքից հեռու էր պահում: «Մերոնք էլ ուրախանում էին. մի բան էլ բաստուրմա, կոնյակ էին տանում, թե պահեստապետ են, զենքից հեռու են ու եւ այլն, եւ այլն…Դա զգացնել տվեց հենց Արցախյան պատերազմի ժամանակ», -ասաց Գարեգին Ջամբազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇՏԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031