Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն. ստացվել են դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները

Մայիս 08,2015 19:22

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել են  նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրում հայտնաբերված  տարբեր իրերի, այդ թվում` ինքնաձիգի, զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն։

Այսպես՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Ավետիսյանների տանը հայտնաբերված ծխախոտների ծխուկներից անջատված ԴՆԹ-ները համընկել են հիմնականում Սերյոժա Ավետիսյանի, ինչպես նաև՝ Արմեն Ավետիսյանի արյան նմուշներից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրերի հետ՝ 99,99% հավանականությամբ:  Իսկ տան գազի վառարանի վրայից հայտնաբերված մեկ «VIP» տեսակի ծխախոտի ծխուկից անջատված արական սեռի մեկ անձից ծագած ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկել է Վալերի Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ՝ 99,99% հավանականությամբ:

Փորձաքննությունների ընթացքում փորձագետները ԴՆԹ են անջատել քննությանը ներկայացված սվին դանակի պատյանից, բռնակից և գոտուց, սվին դանակի գոտուց, զինվորական համազգեստից, որը նույնպես 99,99% հավանականությամբ համընկել  է Վ.Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Վ.Պերմյակովի գենետիկական բնութագիրն է հայտնաբերվել նաև AKC 74 տեսակի ինքնաձիգի ուսագոտու, պահունակի պայուսակի վրա։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031