Շուշիի ազատագրման տոնի առիթով Շիրակի մարզի պաշտոնյաները՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այցելեցին Շիրակ գերեզմանատուն՝ Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման: Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին միացավ նաեւ նորանշանակ ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը:
Վերջիններս ծաղկեպսակներ դրեցին ազատամարտիկների շիրիմներին, որտեղից եւ ազատամարտիկներն ու Շիրակի մարզպետը ուղեւորվեցին Ոսկեհասկ գյուղ՝ Շուշիի ազատագրման տոնը նշելու:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ