Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենական մեծ պատերազմի հետ կապված արխիվային փաստաթղթերը Մոսկվայում են գտնվում». Ամատունի Վիրաբյան

Մայիս 08,2015 18:42

ՏԿԱԻՆ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի դիտարկմամբ՝ Արցախյան գոյամարտի, Շուշիի ազատագրման վերաբերյալ անկողմնակալ, անաչառ պատմություն ունենալու համար ժամանակ է հարկավոր, որովհետև, նրա խոսքով, այդ մասին ամեն ինչ չէ, որ պարզ է, և ամեն ինչի մասին չէ, որ հիմա կարելի է խոսել. «Այսօր Կոմանդոսն է իր հուշերը գրում, հուշեր է գրում նաև Սամվել Բաբայանը, ընդ որում՝ բավականին իրարամերժ: Իսկ հուշագրություններում սուբյեկտիվ գործոնը, այնուամենայնիվ, կա. կողմնակալություն, թյուրիմացություններ լինում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրենը՝ նշելով, որ Արցախյան պատերազմի վերաբերյալ առկա փաստաթղթերը ՊՆ-ի արխիվում են պահպանվում:

Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հետ կապված արխիվային հիմնական փաստաթղթերին, Ա. Վիրաբյանը հայտնեց, որ դրանք գտնվում են Մոսկվայում, ու թեև 70 տարի է անցել, այնուամենայնիվ, գաղտնի են պահվում՝ հենց այդ հաղթանակը չմշուշոտելու համար:

Դառնալով Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերին՝ Ա. Վիրաբյանն ասաց, որ դրանց մեծ մասն արդեն չորս լեզուներով թարգմանված են: Առաջիկա երկու ամսվա ընթացքում նախատեսում են թարգմանել նաև իսպաներեն:

«Ինչպես բազմիցս նշվել է, 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում: Մենք շարունակելու ենք հրատարակել մեր մշակութային կորուստների մասին տասնյակ հազարավոր նյութեր»,- ընդգծեց Ա. Վիրաբյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031