Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետի հանդիմանությունից հետո

Մայիս 08,2015 18:30

Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ, արտոնություններից օգտվող 24 համայնքների բնակիչները ազատված են շենք-շինությունների համար գույքահարկ, հողերի համար հողի հարկ վճարելուց: Այդ հարկերի գումարների չափով պետական բյուջեից նշված համայնքներին ֆինանսական աջակցություն է տրվում: 2014 թվականի համար նախատեսված գումարները համայնքներին վաղուց փոխանցվել են, սակայն մարզի որոշ համայնքապետարաններ գույքահարկի եւ հողի հարկի տվյալների բազայում համապատասխան մուտքագրումներ չեն կատարել: Ապրիլի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցությունում մարզպետ Հովիկ Աբովյանն այդ կապակցությամբ հանդիմանել է թերացող համայնքների ղեկավարներին:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանին հարցրինք, թե այդ դրանից հետո ի՞նչ է փոխվել: Նա հայտնեց, որ դրական տեղաշարժ կա, թերացած համայնքապետարանները համայնքների միությունների հետ հողի հարկի եւ գույքահարկի բազաներում մուտքագրումներ եւ ճշգրտումներ են կատարում, այդ գործը որոշակի ժամանակ է պահանջում: Ռ. Ներսիսյանի վկայությամբ՝ գործընթացը կարեւոր է, որպեսզի պետական բյուջեից 2015 թվականի համար նախատեսված ֆինանսական աջակցության գումարները փոխանցվեն սահմանամերձ համայնքներին:

Մարզպետի լուսանկարը՝ tavush.gom. am կայքից

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031