Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ փաստաբանը նշանակվել է Փաստաբանների Միջազգային Միության նախագահի խորհրդական

Մայիս 08,2015 18:01

Փաստաբանների Միջազգային Միության (Union Internationale des Avocats) տնօրենների կոմիտեի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, պալատի խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը նշանակվել է այդ միության նախագահի խորհրդական:

Նշենք, որ միությունը հիմնադրվել է 1927 թվականին և աշխարհում ամենահին կառույցն է իր տեսակի մեջ: Ներկայումս միությանը անդամակցում են շուրջ 2.000 անհատ փաստաբաններ և շուրջ 110 պետություններ ներկայացնող 200 փաստաբանական միություններ և ասոցիացիաներ: 1971թ. ի վեր միությունը հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդում: Ներկայում Փաստաբանների Միջազգային Միության նախագահն է Պոլ Նեմոն:

ՀՀ Փաստաբանների պալատը անդամակցում է Փաստաբանների Միջազգային Միությանը 2013թ. դեկտեմբեր ամսից:

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031