Մայիսի 5-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Վախթանգ Կ.-ն և հայտնել, որ տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 5-ին, ժամը 11.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Վախթանգ Կ.-ի ծանոթ` Դիմիտրով գյուղի բնակիչ Սաքոն, նրա տանը հյուրընկալվելու ընթացքում գողացել է 1.200 դոլար և 20.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սաքոն 1989 թ. ծնված Սարգիս Մ.-ն է: Վերջինս խոստովանել է կատարածը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն