Հայաստանում վայրկյաններ առաջ վնասազերծվել է բանդա:
Կայուն, զինված, դիմակավորված խումբը նպատակ է ունեցել հարձակումներ կատարել պետական բարձր դիրքեր զբաղեցնող կին պաշտոնյաների նկատմամբ: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ԱԺ կին պատգամավորների նկատմամբ:
Բանդայի անդամները ընտրել էին հանրապետությունում հայտնի քննիչների մականունները՝ Ծյոմ, Խուճուճ, Դուբինկա, Չագուճ, Եվրո:
Նրանք իրենց դիմակները ձեռք էին բերել նախնական համաձայնությամբ «Վերնիսաժ» կոչվող առեւտրի տարածքից:
Կարդացեք նաև
«Կին Բանդան» զինված է եղել հանովի-դնովի եղունգներով, սկոչներով, խարտոցներով:
Բանդայի պարագլուխը, ըստ մեզ հասած տեղեկությունների, նախկինում աշխատել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որպես ուղեկցող:
Խմբի անդամները չեն ընդունել իրենց մեղսագրվածը, իսկ նրանցից ամենագերը՝ 120 կգ քաշ ունեցող «Դուբինկա» մականունով Զարինե Սմբատյանը, նստել է հացադուլի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հետգրություն.-Ավելի լուրջ: Ես չեմ բացառում, որ նման հաղորդագրություն օրերից մի օր կլինի: Երբ ռեսուրսը բացակայի եւ կանանց ներգրավեն փնթի քրեական պատմությունների մեջ:
Իսկ, առհասարակ, կնոջ մասնակցությամբ ԱԺ պատգամավորի դեմ մահափորձի գործով երկու դեպք կա. Սիլվա Ասատրյանի՝ ընդդեմ հանգուցյալ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի, եւ Գոհար Ենոքյանի՝ ընդդեմ կենդանի ԱԺ պատգամավոր՝ Կարո Կարապետյանի:
Լուսանկարը՝ www.wackystock.com-ից