Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեներալ –մայորը պատմում է Շուշիի ազատագրման մանրամասներ

Մայիս 08,2015 15:12

«Շուշիի ազատագրումը երեք -չորս ուղղություններով հրաշալի կազմակերպված հարձակում էր ու կոչվում էր «Հարսանիք լեռներում»: Այս օպերացիան անակնկալի բերեց հակառակորդին»,- Շուշիի ազատագրումն այսպես է հիշում «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նա «Տեսակետ» ակումբում այսօր պատմեց, որ մինչեւ Շուշիի ազատագրումը, Ադրբեջանը վերաբնակեցրել էր Շուշին ու Խոջալուն ու այդ վայրերը դարձրել ռազմակայաններ, եւ երկու տարում սպառեց այնքան զինամթերք, որքանը սպառելու համար չորս տարի էր անհրաժեշտ. «785 վագոն արկ եւ հրթիռային արկ, 285 տանկ, 145 վագոն հետեւակային զենք, զինամթերք, այդքանը սպառելու համար յուրաքանչյուր ամիս Ադրբեջանից կպահանջվեր չորս տարի, բայց նա 4 տարվա փոխարեն մեր քաղաքների վրա 2 տարում պարպեց այդ զինամթերքը»:

Նրա պատմելով, երբ մշակում էին օպերացիան գլխավոր շտաբի, Կոմանդոսի հետ չորս ուղղություն մշակեցին` արեւելյան, հարավ-արեւելյան, հյուսիս-արեւելյան եւ հյուսիսային ուղղություններով գրոհեցին. «Ոչ մեկը չէր սպասում, որ մենք հարավային ուղղությունն էլ կընտրեինք: Աննկարագրելի ուղղություն էր, վստահվել էր «Արաբկիր» ջոկատին, հատուկ նշանակության խմբին: Առաջին ուղղությունը գլխավորում էր Սամվել Բաբայանը, մյուս ուղղությունը` Սամվել Կարապետյանը, որտեղ բացի ինքնապաշտպանական մեկ վաշտից, մտնում էին Հայաստանից եկած քսան ջոկատներ: Այս օրը առավոտյան 5:20-ին օպերացիան սկսելուց հետո մինչեւ Շուշիի կենտրոնն ու ամրոցը ազատագրելը, տեւեց 4-5 ժամ, երբ մեր դիմաց կանգնած էր 770 զորամասը, որն ուներ 1700 անձնակազմ ու սպառազինված էր երեք հրթիռահրետանային կայանքներով, 12 հրանոթով, 9 ականանետերով»:

Հարցին, թե կան տեղեկություններ, որ ազատագրման մասին Իրանում գտնվող ՀՀ  Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել, Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց. «Ուզում եմ իմանալ, թե այդ տեղեկությունն ով է տվել. Իրանի շա՞հը: Նման բան չկա: Մայիսի 7-ի գիշերը՝ ժամը երկուսին, քարտեզը ձեռքներս սպասել ենք նրա հրամանին, առանց որի ոչ մի զորք չի շարժել: Անգամ նա է ուղղություն ցույց տվել, թե ինչպես շարժվենք: Ի դեպ, իր տան տակից ենք մեր առաջին ավտոմատները հանել: Դրանք իր տան, իր ոտքերի տակ էին տեղակայված: Ո՞նց չգիտեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031